Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Միհրան Պողոսյանն աշխատանքային այցով  կմեկնի  Էստոնիա

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 7-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Տալլինում կայանալիք «Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը» թեմայով միջազգային գիտաժողովին։

Ըստ օրակարգի՝ նոյեմբերի 9-ին նախատեսվում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ելույթը «Կատարողական վարույթը և սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը միջոցառմանը կմասնակցի Էստոնիայի Դատական կատարողների և սնանկության կառավարիչների Պալատի հրավերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---