ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մշտապես արձագանքում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը OpenArmenia.com կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, ուղղակի նման միջադեպերը չեն ազդարարվում: «Ինձ հայտնի դեպքերի մեծամասնությունը, որոնցից շատերը լուծվել են դեսպանատան միջնորդությամբ, ծագել են զուտ կենցաղային հողի վրա, եւ արդեն դրանից հետո դրանց տրվել է ազգամիջյան երանգավորում»,-նշել է դեսպանը: «Ցավոք, Ռուսաստանում կան ծայրահեղ ազգայնականության դրսեւորման «կազմակերպված» ձեւեր, սակայն դրանք անվերապահորեն դատապարտվում են ռուսական իշխանությունների կողմից»,-ընդգծել է Արմեն Սմբատյանը: Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից այն դրույթի ընդունման հնարավորությունը, ըստ որի Հայաստանի քաղաքացիները իրավունքն ունեն 90 օր

չգրանցվել Մոսկվայում, Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ քննարկվել է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների գրանցման մասին հարցը, որի արդյունքում այսօրվա դրությամբ գրանցման երկարացումը մինչեւ 90 օր գտնվում է օրենսդրական կարգավորման ընթաքում: Հայաստանում երկքաղաքացիության հնարավոր ընդունման մասին Արմեն Սմբատյանը նշել է, որ այս պահին պատրաստվում է ՀՀ Սահմանադրության ուղղում երկքաղաքացիության արգելքը հանելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա արդեն երկկողմանի հարաբերություններով կարգավորել երկքաղաքացիության հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---