Գվատեմալայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

Գվատեմալայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

PanARMENIAN.Net - Գվատեմալայում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի, հաղորդում է Ռոյթերսը: Հարյուրավոր քաղաքացիներ համարվում են անհայտ կորած:

«1976-ից ի վեր երկրում ավելի ուժեղ երկրաշարժ չի եղել»,- հայտարարել է Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան CNN-ին տված հարցազրույցում:

7,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցնումներն արձանագրվել են 41,6 կմ խորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գվատեմալայից 163 կմ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---