ՀՀ փոխվարչապետն ու Իրաքյան Քուրդիստանի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետն ու Իրաքյան Քուրդիստանի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Իդրիս Բարզանիի` նոյեմբերի 8-ին Էրբիլում կայացած հանդիպմանը քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման և զարգացման հարցեր:

Կողմերն անդրադարձան փոխգործակցության ուղղություններին և հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվեց, որ առկա են համագործակցության լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչև հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա:

Առանձնահատուկ կարևորվեց էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշեցին նաև փոխայցելությունների կարևորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Անդրադարձ եղավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաև Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---