Հայաստանի հավաքականը Լիտվայի դեմ խաղին կնախապատրաստվի նոյեմբերի 12-ից

Հայաստանի հավաքականը Լիտվայի դեմ խաղին կնախապատրաստվի նոյեմբերի 12-ից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:

Նոյեմբերի 12-ից հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում` Ֆուտբոլի Ակադեմիայում:

Նույն օրը տեղի կունենա մարզումը, որին կարող են ներկա լինել միայն լրագրողները: Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզում:

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---