Իտալացի բժիշկները մեղադրվում են հիվանդների նկատմամբ փորձեր անցկացնելու մեջ

Իտալացի բժիշկները մեղադրվում են հիվանդների նկատմամբ փորձեր անցկացնելու մեջ

PanARMENIAN.Net - Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է 9 բժիշկ սրտաբանների, ովքեր մեղադրվում են հիվանդների նկատմամբ անօրինական փորձեր անցկացնելու մեջ:

Հետաքննությունը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հիվանդների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները սկսել են ահազանգել, երբ Մոդենա քաղաքի հիվանդանոցում տեղի են ունեցել մահվան ելքով մի քանի կասկածելի դեպքեր:

Անօրինական գործունեության հետ միասին ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր միություն կազմակերպելու, փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---