Վանես Մարտիրոսյան. Այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես մտածում եմ իմ ողերի ու Լարայի ծնոտի մասին

Վանես Մարտիրոսյան. Այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես մտածում եմ իմ ողերի ու Լարայի ծնոտի մասին

PanARMENIAN.Net - WBC նախագահ Խոսե Սուլեյմանը հայտարարել է, որ հաջորդ մենամարտը Սաուլ Ալվարեսը պետք է անցկացնի Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա զույգի հաղթողի հետ, ինչը, կարծես, այնքան էլ չտպավորեց Մարտիրոսյանին:

«Այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, ես մտածում եմ իմ ողերի ու Լարայի ծնոտի մասին: Կարծում եմ, որ ես ու Լարան լավագույն մարտիկներն ենք դիվիզիոնում և ոչ ոք չի ցանկանում հանդիպել մեզ հետ: Ալվարեսը՞: Չեմ կարծում, որ նա մարտիկ է, ինչպես սովորաբար լինում են մեքսիկացիները: Նա չի մենամարտում իր քաշային կարգում լավագույնների հետ, նա հաճախ կռվում է ավելի թեթև մարտիկների հետ, խնայում է իրեն: Ես հարգում եմ մեքսիկացի բռնցքամարտիկներին, սակայն Ալվարեսը լավագույնների հետ արժանի մենամարտեր չի անցկացնում»,-մեջբերում է Մարտիրոսյանի խոսքը boxingscene.com.-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---