27 մարդ է սպանվել Շրի Լանկայում ոստիկանների և կալանավորների փոխհրաձգության արդյունքում

27 մարդ է սպանվել Շրի Լանկայում ոստիկանների և կալանավորների փոխհրաձգության արդյունքում

PanARMENIAN.Net - 27 մարդ է սպանվել Շրի Լանկայի խոշորագույն բանտերից մեկում ոստիկանների և կալանավորների փոխհրաձգության արդյունքում: Անկարգությունները Վելիկադե բանտում սկսվեցին խուզարկությունների ժամանակ, որի ընթացքում հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները որոնում էին թմրանյութեր և բջջային հեռախոսներ: «Կալանավորները հարձակվեցին նրանց վրա, քարեր նետեցին նրանց ուղղությամբ: Հատուկ նշանակության ջոկատը արցունքաբեր գազ կիրառեց, ի պատասխան կալանավորները կրակ բացեցին հրազենից»,-ասել են Կոլոմբոյի ոստիկանությունում:

Տուժել են նաև 59 կալանավորներ ու բանտապահներ: Ոստիկանությունը որոնում է մի քանի փախած կալանավորների և առևանգված զենքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---