Հ.ՏԱԼՎԻՏԻԵ. ԵՄ-Ի ՀԱՄԱՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - ԵՄ-ի համար անդրկովկասյան երեք երկրները միատեսաակ նշանակություն ունեն: Այս մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով` Վրաստանում իրականացված «վարդերի հեղափոխությունից» հետո Եվրամիության ուշադրությունը մեծ մասամբ հատկացվել է այդ երկրին` ենթակառուցվածքների եւ ժողովրդավարության վերականգնման նպատակով: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանն ուղղված գործողությունների ծրագիրը պետք է մշակվի մինչեւ 2005 թվականի վերջը: Ինչպես նշել է Տալվիտիեն, անդրկովկասյան բոլոր երկրների կողմից ծրագրի ներկայացումից հետո, ինչպես նաեւ ծրագրի անմիջական իրականացման շրջանակներում, այդ երկրներից ամեն մեկի նկատմամբ կկիրառվի առանձին մոտեցում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրին վերաճի ԵՄ անդամակցության` Տալվիտիեն նշել է, որ հարեւանության ծրագիրը չի ենթադրում հարավկովկասյան երկրների անդամակցությունը ԵՄ-ին, սակայն չի էլ բացառում նման հնարավորությունը: Տալվիտիեն տեղեկացրել է նաեւ, որ գործողությունների ծրագրի պատրաստումից հետո Հայաստանը եւ ԵՄ-ը կստորագրեն համաձայնագիր, որով եւ սկիզբ կդրվի եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացումը: Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանն իր հերթին նշել է, որ հարեւանության քաղաքականությունը «ԵՄ-ին անդամակցելու խոստում չէ, սակայն դրա հեռանկար է»: Տալվիտիեն նաեւ բարձր գ է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացման մակարդակը, ինչպես նաեւ դրական է գնահատել ՀՀ Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---