Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է երիտասարդների համաշխարհային օրը

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է երիտասարդների համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է երիտասարդների համաշխարհային օրը. «Սիրելի՛ երիտասարդներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն միավորում է աշխարհի երիտասարդությանը՝ կարևորելով նրանց դերը պետությունների ու հասարակությունների կյանքում:

Համոզված եմ, որ դուք, սիրելի երիտասարդներ, ձեր հետաքրքրությունների լայն շրջանակով, ավյունով, գիտելիքների պաշարով ու ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով կարող եք դառնալ ավելի հզոր Հայաստանի կառուցման մասնակիցներ` թե որպես նոր գաղափարներ առաջարկողներ, և թե որպես դրանք իրագործողներ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում երջանկություն, նորանոր թարմ գաղափարներ և անսպառ եռանդ ու կամք՝ դրանք իրագործելու համար»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---