Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԱԱ-ում իրենց ելույթները սկսել են հաղթանակով

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԱԱ-ում իրենց ելույթները սկսել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Հանդի Մանսիյսկում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի առաջնությունը: Արդեն կայացել են առաջին հանդիպումները, և հայ շախմատիստուհիները հաղթանակներ են տարել:

Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Սոֆիկո Խուխուաշվիլիին (Վրաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը` Կետեվան Գրանտ Արխամիային (Շոտլանդիա):

Հայ շախմատիստուհիների հանդիպումների երկրորդ պարտիաները կկայանան նոյեմբերի 12-ին:

Կանանց շախմատի աշխարհի առաջնությունն ընթանում է Հանտի Մանսիյսկում նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ը նոկաուտ համակարգով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---