Ռուսական էստրադայի «կայսրուհին» ելույթ կունենա Երևանում

Ռուսական էստրադայի «կայսրուհին» ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Ռուսական էստրադայի աստղ Իրինա Ալեգրովան, ում անվանում են նաև ռուսական էստրադայի «կայսրուհի», նոյեմբերի 21-ին ելույթ է ունենալու Երևանում: Համերգը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երգչուհին Հայաստան է գալու իր շոու բալետով և երաժիշտներով: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեցին մարզահամերգային համալիրի տոմսարկղից, տոմսերի գինը սկսվում էր 5000 դրամից, որոնք արդեն սպառվել են: Այս պահի դրաությամբ կան 10.000-50.000 դրամ արժողությամբ տոմսեր:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին հայկական արմատներով երգչուհին սկսել է իր հրաժեշտի շրջագայությունը:

Երգչուհին երգում է մոտ 20 տարի, ունի 13 ձայնասկավառակ :Նա բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. «Օվացիայի», «Տարվա երգի» և «Ոսկե կամերտոնի»:

Բեմը լքելու իր որոշման մասին երգչուհին բարձրաձայնել էր նախորդ տարվա վերջում: «Որոշել էի, որ կհեռանամ համերգային կյանքից, եթե չկարողնամ աշխատանքս անկեղծորեն 250 տոկոսով կատարել, ինչպես 5 տարի առաջ»,-ասել է նա: Հավանաբար, երգչուհին մտադիր է կատարել խոստումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---