Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգված է վերջին ձերբակալություններով Վրաստանում

Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգված է վերջին ձերբակալություններով Վրաստանում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգված է վերջին ձերբակալություններով Վրաստանում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:

«Նման դեպքերը պետք է դիտարկի վրացական արդարադատության համակարգը: Շատ կարևոր է, որ չլինի քաղաքական միջամտություն»,-ասել է նա Պրահայում ՆԱՏՕ-ի ԽՎ ելույթում:

Վրաստանի ԶՈւ միավորված շտաբի պետ Գեորգի Կալանդաձեի և ՊՆ չորրորդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամաթավայի, ինչպես նաև ՊՆ նախկին նախարար Բաչո Ախալայայի գործերի քննությունը, որոնց մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---