Լիլիթ Մկրտչյանը դուրս է եկել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ ռաունդ

Լիլիթ Մկրտչյանը դուրս է եկել շախմատի աշխարհի առաջնության երկրորդ ռաունդ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը դուրս է եկել շախմատի կանանց աշխարհի առաջնության երկրորդ փուլ:

Խանտի Մանսիյսկում առաջին ռաունդի երկրորդ պարտիայում նա սև խաղաքարերով հաղթեց Քեթևան Գրանտ-Արխամիային Շոտլանդիայից:

Մինչ այդ նա հաղթել էր նաև առաջին հանդիպման ժամանակ: Այդպիսով, Մկրտչյան- Գրանտ-Արխամիա հաշիվը դարձավ 2:0 հօգուտ Մկրտչյանի և նա դուրս եկավ երկրորդ փուլ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը ոչ ոքի՝ 1:1 խաղաց Սոֆիկո Խուխաշվիլու հետ Վրաստանից: Այս զույգի հաղթողը պարզ կդառնա թայ բրեյքից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---