Moody's-ը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումները G20 երկրների համար

Moody's-ը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումները G20 երկրների համար

PanARMENIAN.Net - Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է «Մեծ քսանյակի» (G20) երկրների համար տնտեսական աճի կանխատեսումները, նշելով մի շարք պետություններում բյուջետային ծախսերի շարունակվող կրճատումը, ինչպես նաև ֆինանսական շուկաներում անորոշության պահպանումը:

Գործակալության փորձագետների գնահատականներով, G20-ի երկրների ՀՆԱ բարձրացումը 2012-ին կկազմի 2,7 տոկոս, 2013-ին՝ 3 տոկոս, 2014-ին՝ 3,3 տոկոս:

«Կառուցվածքային խնդիրների լուծման մեջ դանդաղ գործընթացը նպաստել է զարգացած երկրների տնտեսության թույլ վերականգնմանը 2008-2009թթ. ռեցեսիայից հետո»,- նշել են Moody's-ում, հաղորդում է Ռոսբալտը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---