«ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԸ» ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - «Կանանց աշխարհը» չորրորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտարարել են «Էքսպոմեդիա» ցուցադրական սրահի մամլո ծառայությունում, ցուցահանդեսում ներկայացված կլինեն այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են պարֆյումերիան, դիմահարդարումը, գեղեցկության սրահները եւ ֆիտնեսը, ապրանքներ մայրերի եւ երեխաների համար, կենցաղային տեխնիկա եւ քիմիա, կահույք եւ ինտերյեր: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի առաջատար մոդելավորողների նորաձեւության ցուցադրություն եւ «Կինը եւ բիզնեսը» թեմայով խորհրդաժողով: «Կանանց աշխարհը» ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես հայկական, այնպես էլ Հայաստանում գործող արտերկրյա ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» կենտրոնը` Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի աջակցությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---