Շավարշ Քոչարյան. Հայաստանը կարող է օգնել Բելառուսին կարգավորել հարաբերությունները ԵԽ հետ

Շավարշ Քոչարյան. Հայաստանը կարող է օգնել Բելառուսին կարգավորել հարաբերությունները ԵԽ հետ

PanARMENIAN.Net - «Հայաստանի և Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների իմ գնահատականի հիմքում եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում որպես ՀՀ պատվիրակութան անդամ իմ գործունեության ժամանակաշրջանը»,- PanARMENIAN.Net ին է հայտարարել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բելառուսում իր մամլո ասուլիսի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխհարաբերությունների մասին:

Ըստ փոխնախարարի, Եվրոպայի խորհրդի հետ մեր փոխհարաբերություններն ու շփումները ժամանակի ընթացքում վերընթաց են ապրել՝ ընդարձակելով համագործակցության օրակարգը և շրջանակները: «Այսօր միանշանակորեն կարող ենք փաստել, որ այդ գործընկերային փո խհարաբերությունները բարձր մակարդակի են: Ինչ վերաբերում է Բելառուսի մասնակցությանը Եվրոպայի խորհրդի մարմիններում, կրկին կցանկանայի վերահաստատել իմ արտահայտած այն միտքը, որ առկա օրակարգային հարցերը կարող են լուծվել երկխոսության միջոցով և մենք կարող ենք մեր աջակցությունը բերել, նկատի առնելով մեր անցած ճանապարհը և դրական փորձը»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---