ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԾԻԱԾԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱՅՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Գերմանական Վուպերտալ քաղաքում բացվել է «Ծիածան Արարատի վրայով» ցուցահանդեսը», հաղորդում է Westdeutsche Zeitung: Ցուցահանդեսում ներկայացված է Հայկ Դավթյանի «Հայկական շվաքներ» լուսանկարների շարքը: Ներկայացված են նաեւ Դենիս Ալտի կտավները: Նրա աշխատանքներում միշտ առկա են կապույտն ու նարնջագույնը եւ հայակական ծաղիկները: Դենիս Ալտը, որը թուրք է ազգությամբ, սակայն հետաքրքրվել է իր ընտանիքի պատմությամբ եւ պարզել է, որ իր տատը հայուհի է եղել եւ բռնագաղթվել է Հայոց ցեղասպանության տարիներին: Իր աշխատանքներում նա ներկայացրել է իր հայրենակիցների տառապանքները, որոնց 90 տարի առաջ արտաքսել են: «Wegner» ընկերության կազմակերպած ցուցահանդեսը մի ինքնատիպ պատմություն է Հայաստանի անցյալի մասին եւ հիշեցնում է այն վշտի եւ տառապանքների մասին, որ տեսել է հայ ժողովուրդը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 26-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---