Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման կմասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ի վիճակահանությանը

Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման կմասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ի վիճակահանությանը

PanARMENIAN.Net - Բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման և հայտնի շեֆ-խոհարար Ալեքս Ատալան կլինեն ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի ասիստենտները` Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ի վիճակահանության ժամանակ, հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:

Վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Սան Պաուլուում: Կոնֆեդերացիաների Գավաթի խաղերը կկայանան հաջորդ տարվա հունիսին:

Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ին կմասնակցեն 8 ազգային հավաքականներ`Բրազիլիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Թաիթիի, Իտալիայի և Աֆրիկայի Գավաթ-2013-ի չեմպիոնը: Խաղերը կկայանան բրազիլական 6 քաղաքներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---