ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառում, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո կարող են որոշակի դժվարություններ եւ խնդիրներ առաջանալ: Այդ մասին նա հայտարարել է իր պաշտոնավարման հինգերորդ տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ Իրանի հետ առեւտրային հարաբերություններ հաստատելուց հետո: Սակայն, երկու-երեք տարի անց այդ խնդիրները լուծվեցին եւ հայկական կողմը կարողացավ ձեռնարկել նախկինում Իրանից ներկրվող ապրանքների հիմնական տեսականու արտադրությունը: Հայաստանի վարչապետը նշեց, որ առեւտուրը Թուրքիայի հետ իրականացվում է նաեւ այսօր, փակ սահմաններով` Ռուսաստանի եւ Վրաստանի տարածքով: «Մինչեւ տարեվերջ մենք պետք է փորձենք քայլեր կատարել, ուղղված սահմանի բացմանը եւ Թուրքիայի հետ առեւտրային հարբերությունների հաստատմանը»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը` նշելով առկա առաջընթացը Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ նամակագրության համատեքստում: Անդրանիկ Մարգարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ մինչեւ ընթացիկ տարվա աշունը հնարավոր են հայ-թուրքական հանդիպումներ տարբեր մակարդակներում: «Սառույցը շարժվեց»,-ամփոփել է վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---