«Իրավունք». ՀՀԿ-ական պատգամավոր. ՕԵԿ-ը որպես առանձին քաղաքական միավոր իր քայլերն ինքն է որոշում

«Իրավունք». ՀՀԿ-ական պատգամավոր. ՕԵԿ-ը որպես առանձին քաղաքական միավոր իր քայլերն ինքն է որոշում

PanARMENIAN.Net - Երեկ կայացավ «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Ինչպես գրում է «Իրավունք»-ը, ԲՀԿ-ն հերթական կուսակցությանը հյուրընկալվելով՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին իր առաջարկը ներկայացրեց, որը մեզանում տարիներ շարունակ ծեծված թեմա է, իսկ որոշ կուսակցություններին համար ծրագրային դրույթ։ Փաստորեն, այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցությունը մերժում ու սխալ է համարում ԲՀԿ-ի առաջարկը, կոալիցիոն մյուս կուսակցությունը՝ ՕԵԿ-ը, շտապում է վերջինիս հետ երկխոսության մեջ մտնել։ Թե ՕԵԿ-ի նման քայլը չի՞ պարունակում դավաճանության էլեմենտ կոալիցիայի հանդեպ, «Իրավունքը» պարզել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից:

«Իհարկե, ոչ։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործելաոճը, առավել ևս, կարծում եմ, այնտեղ բանակցելու կամ որևէ այլ խնդիր չկա։ ՕԵԿ-ը որպես առանձին քաղաքական միավոր իր քայլերի և հաջորդականությունը, և ձևն ու բովանդակությունն ինքն է որոշում»,- «Իրավունք»-ին ասել է Հովհաննես Սահակյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---