Միշել Պլատինի. Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագիծը կհաստատվի

Միշել Պլատինի. Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագիծը կհաստատվի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին գերմանական մամուլին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ առաջիկայում Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախագիծը կարող է հաստատվել:

Պլատինին առաջարկում է առաջնությունը, որը կկայանա առաջին Եվրոյի անցկացումից 60 տարի անց, անցկացնել 13 երկրներում ու քաղաքներում: Նախնական խաղերը Պլատինին առաջարկում է անցկացնել Մոսկվայում, Բեռլինում, Մադրիդում, Լիսաբոնում, Հռոմում, Լոնդոնում, Ամստերդամում, Զագրեբում, Աթենքում, Բազելում, Փարիզում և Բրյուեսլում, իսկ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը՝ Ստամբուլում:

«Ես քննարկել եմ այդ լավ գաղափարը գերմանական ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախի հետ: Մենք կքննարկենք այդ հարցը ՈւԵՖԱ գործկոմի դեկտեմբերի 6-ի նիստում: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագիծը կհաստատվի, սակայն դեռ որոշակի ոչինչ չկա»,-Պլատինիի խոսքն է մեջբերում championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---