Գրիգոր Իվանյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների ձյուդոյի ԵԱ 1/16 եզրափակիչ

Գրիգոր Իվանյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների ձյուդոյի ԵԱ 1/16 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնության նախնական ռաունդում մինչև 60կգ քաշային կարգում վստահ է մեկնարկել Գրիգոր Իվանյանը: Նա հաղթել է Բաս Քոֆֆիբերգին Հոլանդիայից: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ահմեդ Շահին Կաբան Թուրքիայից: Թուրք ձյուդոիստը իր առաջին մենամարտում հաղթել է Դավիթ Պուլրաբեկին Չեխիայից:

Տիգրան Վարոսյանը 66կգ քաշային կարգում զիջել է Վադիմ Շոկին Բելառուսից, որը պարտության է մատնել Պետեր Զադրոյին Բոսնիա և Հերցոգովինայից:

Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց նաև Գոռ Հարությունյանը 66կգ քաշային կարգում, նա հաղթեց Բերնար Ազինովիչին Խորվաթիայից և կմենամարտի Մարտին Վեգվարիի հետ Հունգարիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---