ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՎԼԱԴԻԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՄՈԶԴՈԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հարավային Օսիայում «Արարատ» հայկական կազմակերպությունն ընդունում է հյուրեր Հյուսիսային Օսիայից: Հյուսիսային Օսիայի պատվիրակությունը ներկայացված է Վլադիկովկասի հայ համայնքի անդամ Սուրեն Մանուկյանցով: Այցի հիմնական նպատակը Հարավային Օսիայի «Արարատ» հայ համայնքի միավորումն է Վլադիկովկասի եւ Մոզդոկի համայնքներին: Հանդիպմանը քննարկվում են Հարավային Օսիայում հին հայ եկեղեցիների վերականգնմանն առնչվող հարցեր: «Արարատ» հայկական կազմակերպությունը զբաղվում է հայ լեզվի, մշակույթի եւ ժողովրդական սովորույթների ուսումնասիրությամբ, Հարավային Օսիայի սահմաններից դուրս գտնվող հայ համայնքների եւ Հայաստանի հետ կապերի հաստատմամբ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---