ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը ժամանել է Իսրայել: Երուսաղեմում այդ առնչությամբ կայացել է հանդիսավոր ընդունելություն: Պատվիրակության կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության ղեկավար եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, երկրի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատվիրակության կազմում ընդգրկվել է 80 մարդ: Իսրայելական կողմից ընդունելությանը մասնակցել են Իսրայելի գլխավոր ռավվին Յոնա Մեթցգերը, Քրիստոնյաների եւ հրեաների միջազգային խորհրդի ռավվին Դավիդ Ռոզենը, Կնեսսետի պատգամավորներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուրիշներ: Ինչպես ընդունելության մասնակիցներին դիմելով հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, «այս այցը երկու ժողովուրդների եւ կրոնների միջեւ նոր ընդլայնված երկխոսության սկիզբ կդառնա»: Ընդսմին նա հայտարարել է «հայերի եւ հրեաների միջեւ հարաբերություններում նոր ժամանակների սկիզբը»: Իր հերթին ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը նշել է հայ եւ հրեա ժողովուրդների ազգային-մշակութային մոտիկությունը: Ընդսմին նա հայտարարել է , որ եթե քաղաքակիրթ հանրությունը ժամանակին ուշադրություն դարձներ Հայոց ցեղասպանությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում իրականացրած հրեական Հոլոկոստից, գուցե, հնարավոր լիներ խուսափել, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---