ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կմեկնի Մերձավոր Արևելք՝ անձամբ դադարեցնելու համար ռազմական գործողությունները Գազայի հատվածում

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կմեկնի Մերձավոր Արևելք՝ անձամբ դադարեցնելու համար ռազմական գործողությունները Գազայի հատվածում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում դադարեցնել բռնությունը Գազայի հատվածոըմ և առաջիկայում կայցելի Մերձավոր Արևելք դրան հասնելու համար, ճեպազրույցում հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելը նոյեմբերի 14-ից ռազմական գործողություն է անցկացնում Գազայի հատվածում: Մարտական գործողությունների արդյունքում զոհվել է 24 պաղեստինցի և երեք իսրայելցի: ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում բռնությունը կասեցնելու համար:

«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է շարունակական բռնությամբ Գազայի հատվածում և Իսրայելում»,-ասել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով սակայն կոնկրետ ժամկետներ ու երթուղին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---