ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում գտնում են, որ «հիմք չկա» խոսել, որ մայիսի 5-ին կորած ադրբեջանցի զինծառայողը գիտակցաբար է անցել հայկական կողմ: Ինչպես նախօրեին PanARMENIAN.Net գործակալության թղթակցի հետ կայացած զրույցում տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Նախիջեւանի զորամասերից մեկի շտապ ծառայության զինվոր Ջաֆարով Օրհան Իսա օղլուն մայիսի 5-ին դասալքվել է Հայաստան, որտեղ ապաստան է խնդրել: Նախօրեին զինվորը հանձնվել է ադրբեջանական կողմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---