ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ 15 ՏԱՐՈՒՑ ՈՉ ՇՈՒՏ

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կբարձրացվի միայն 15 տարի անց: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը հաղորդում է D-radio-ն: Նրա խոսքերով, Թուրքիային անհրաժեշտ է բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել, եւ դա բավականին ժամանակ է պահանջում: «Գերմանացիները, ինչպես եւ ողջ Եվրոպան անմիաջական շահագրգռվածություն ունեն Թուրքիայում փոփոխությունների հարցում»,-հայտարարել է նա: Ֆիշերի խոսքերով, բարեփոխումների անցկացումը հեշտ գործընթաց չի լինի Թուրքիայի համար, սակայն միեւնույն ժամանակ երկիրը մեծ հաջողությունների է հասել: «Դրա ապացույցն է այն, որ այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի հետ վիճաբանություն է սկսվել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Յոշկա Ֆիշերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---