ԵՄ դիվանագիտության ղեկավարին մտահոգում են զոհերը Գազայի խաղաղ բնակիչների շրջանում

ԵՄ դիվանագիտության ղեկավարին մտահոգում են զոհերը Գազայի խաղաղ բնակիչների շրջանում

PanARMENIAN.Net - Քեթրին Էշթոնը նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ շատ մտահոգված է նրանով, որ Գազայի հատվածում ռազմական հակամարտությունը հանգեցնում է երկու կողմերից խաղաղ բնակչության շարքում զոհերի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անհրաժեշտ է խուսափել երկու կողմերից անմեղ մարդկանց կորուստներից»,- ասել է Էշթոնը ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպմանը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչու ԵՄ-ն չի դատապարտում Իսրայելի ռազմական գործողությունը: Սակայն նա արտահայտվել է Գազայի հատվածի վերաբերյալ երկարաժամկետ որոշման օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---