Սամվել Ֆարմանյան. Եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է

Սամվել Ֆարմանյան. Եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է

PanARMENIAN.Net - Եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, և Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս մասին այսօր կառավարության և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համաժողով-քննարկման ժամանակ ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաև Երևան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով, քաղաքական երկխոսության ընդլայնումով և մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարևոր համարեց նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---