«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում կայացավ «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի մասնակիցների հանդիպումը: Միջոցառումը նպատակ ունի ստեղծել լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ցանց, որը ուղղված կլինի տեղական ժողովրդավարական գործընթացներում կանանց դերի բարձրացմանը: Հանդիպմանը ներկա էին լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Երևանից և ՀՀ մարզերից: Մասնակիցները հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցին իրենց հուզող հարցերի շուրջ:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ իրականացնում է «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գիտելիքները և կարողությունները` գենդերային և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեջ նրանց ներգրավելու և կանանց ու տղամարդկանց` կարծրատիպերից զերծ պատկերումը խթանելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության օժանդակությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---