Չառլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը վաճառվել են ավելի քան 60 հազար դոլարով

Չառլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը վաճառվել են ավելի քան 60 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Լեգենդար Չառլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են ավելի քան 60 հազար դոլարով: Համր կինոյի դարաշրջանի աստղի այս ատրիբուտները նրա աքսեսուարներն են եղել «Մեծ քաղաքի լույսերը» և «Նոր ժամանակներ» ֆիլմերում:

Այս հազվադեպ նմուշները, որոնք աճուրդում են հայտնվել մասնավոր հավաքածուից, գնահատվել են 40-60 հազար դոլար:

Բացի այդ, աճուրդի ժամանակ վաճառքի է հանվել The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի ձեռագիր նամակը, որը վաճառվել է 25 հազար դոլարով:Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---