Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է ճշտել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները

Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է ճշտել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները

PanARMENIAN.Net - Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով պատգամավորի թեկնածուն խնդրում է տրամադրել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր և էլեկտրոնային և ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով:

Իր տարածած հայտարարության մեջ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակի պահանջը պայմանավորված է Հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները և անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ կոնկրետ ահազանգեր կան:

«Նման նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է»,- բացատրում է պատգամավորի թեկնածուն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---