Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ուղևորի մոտից առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ուղևորի մոտից առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին

PanARMENIAN.Net - Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում առգրավվել է 8կգ կոկաին, փոխանցում է dpa-ն` հղելով օդանավակայանի անցակետային ծառայությանը: Այն հայտնաբերվել է ուղևորներից մեկի ճամպրուկում:

Ուղևորը, ում ճամպրուկում հայտնաբերվել են արգելված նյութերը, Ֆրանկֆուրտ է ժամանել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքից:

Նա Նիդեռլանդների 50-ամյա քաղաքացի է, ով այժմ ձերբակալված է:

Կոկաինի 8կգ-ը սև շուկայում գնահատվում է մոտ 1.6 մլն եվրո, փոխանցում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---