«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լռության գինը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լռության գինը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսացությունը շարունակում է լուռ մնալ, իսկ քաղաքական և վերլուծական շրջանակները տարբեր կերպ են մեկնաբանում այդ լռությունը: Ըստ որոշ վերլուծաբանների՝ դա պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն առևտրի մեջ է մտել և ցանկանում է բարձրացնել իր գինը: Քաղաքագետներն այն համոզմունքին են, որ քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը հենց այս կուսակցության շուրջ է ծավալվում: «ԲՀԿ-ի որոշումից է կախված քաղաքական դասավորությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Իսկ ահա ԲՀԿ-ում կարծում են, որ թեկնածուի հարցը քննարկելու համար դեռ վաղ է: «Այս պահի դրությամբ ԲՀԿ-ն իր օրակարգում չունի նախագահի թեկնածուի հարց: Մենք նախ ուզում ենք առաջին փուլում քննարկել օրակարգային հարցեր: Եթե լինեն ընդհանրություններ, դրանից հետո միայն խոսել թեկնածուների մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ-ն շարունակում է քաղաքական խորհրդատվություններն այլ կուսակցությունների հետ, իսկ քաղաքագետները բոլոր ուժերին՝ այդ թվում ԲՀԿ-ին, կոչ են անում կողմնորոշվել և հստակեցնել իերնց դիրքորոշումները: Փորձագետներից ոմանք էլ պնդում են, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը, այնուամենայնիվ, առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն, օրինակ, հիշեցնում է Ծառուկյանի բարձր վարկանիշի մասին և ասում, որ անտրամաբանական կլինի, եթե նա չառաջադրվի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---