70 երկրի ներկայացուցիչներ Երևանում կմասնակցեն բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը

70 երկրի ներկայացուցիչներ Երևանում կմասնակցեն բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - ԱԻԲԱ անդամ 102 երկրներից 70-ը կմասնակցի Երևանում անցկացվող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը: Մինչև նոյեմբերի 25-ը Երևան կժամանեն 12 երկրների թիմեր: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով նոյեմբերի 16-ից արդեն Երևանում են Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի թիմերը, նոյեմբերի 21-ին ուսումնամարզական հավաքին կմիանան նաև Ռուսաստանի և Իռլանդիայի բռնցքամարտիկները:

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կազմկոմիտեին կազմակերպչական գործում աջակցելու նպատակով նոյեմբերի 21-ից Երևան կժամանեն ԱԻԲԱ համակարգող կոմիտեի 2 պաշտոնյաներ` Ջուն Ֆիլիպը և Մերելին Ֆլորեսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---