ՀԱՄԱՍ-ի առաջնորդ. Իսրայելը շուտով կսկսի ցամաքային գործողություն

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ. Իսրայելը շուտով կսկսի  ցամաքային գործողություն

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ շարժման զինված թևի առաջնորդ Մոհամմեդ Դեյֆը նոյեմբերի 20-ին հեռուստաեթերում դիմել է Գազայի հատվածի բնակիչներին:«Ալ Ակսա» հեռուստաալիքի եթերում Դեյֆը հայտարարել է, որ Իսրայելը շուտով կսկսի ցամաքային գործողություն:

Դրա հետ կապված նա կոչ է արել լսարանին պատրաստվել իսկական մարտերի, որոնք կարող են ընթանալ Գազայի հատվածի տարածքում:

Այդ հայտարարությունները հնչել են բանակցությունների ֆոնին, որոնք հակամարտող կողմերը միջնորդների միջոցով արդեն մի քանի օր վարում են Կահիրեում: Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հայտարարել են, որ դեմ չեն հրադադարին, սակայն բացառապես իրենց պայմաններով, որոնք անընդունելի են մյուս կողմի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---