«Հրապարակ»-ը գրում է, որ սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել նաև Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում և Զովունիում: Այս լուրը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:
«Ակունք գյուղում կարանտին էր սահմանված: Չորս քաղաքացի սիբիրյան խոցի կասկածանքով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Առողջապահության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:
Երեք հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ»,-գրում է թերթը: