Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որը հանդես է գալու երևանյան ԱԱ

Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը, որը հանդես է գալու երևանյան ԱԱ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

PanARMENIAN.Net ին Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ներկայացրել է այն 10 մարզիկների անունները, որոնք մրցելու են երևանյան ռինգում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Հայրիկ Նազարյանը (49 կգ), Հենրիկ Մոքոյանը (52 կգ), Տարոն Սողոմանյանը (56 կգ), Արման Դարչինյանը (60 կգ), Գոռ Երիցյանը (64 կգ), Յուրա Միքայելյանը (69 կգ), Արտավազդ Հարոյանը (75 կգ), Նիկոլ Հայրապետյանը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ) և Նարեկ Մելքոնյանը (+ 91 կգ):

«56 և 69 կգ քաշային կարգերում փորձնական մենամարտեր ենք անցկացրել և մարզչական խորհրդով ընտրել այն բռնցքամարտիկներին, որոնք մասնակցելու են առաջնությանը: Հիմա մեր ուսումնամարզական հավաքը շարունակում ենք Աբովյանում, որտեղ հանգրվանել են նաև Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականները»,- նշեց Ոսկանյանը:

Հայ բռնցքամարտիկները համատեղ մարզումներ են անցկացրել Հունաստանի և Վրաստանի ընտրանիների հետ:

Ըստ մարզչի, բոլոր թիմերն էլ Հայաստան են եկել մարտական կազմով և փորձելու են պայքարել մեդալների համար. «Հայաստանի ընտանին ևս պատրաստ է ու կփորձի արդարացնել սպասելիքները»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---