Ըստ ԳԴՀ կանցլերի, Patriot համակարգերի Թուրքիա առաքման հարցը պետք է քննարկի բունդեսթագը

Ըստ ԳԴՀ կանցլերի, Patriot համակարգերի Թուրքիա առաքման հարցը պետք է քննարկի բունդեսթագը

PanARMENIAN.Net - Անգելա Մերկելը գտնում է, որ Patriot համակարգերի Թուրքիա առաքման հարցը պետք է քննարկի բունդեսթագը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարան դիմելու է ՆԱՏՕ-ին Patriot համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայի հետ սահմանը պաշտպանելու համար:

Եթե Բեռլինը համաձայնվի Անկարային տրամադրել այդ համակարգերը, դրանց սպասարկման համար պետք է 170 գերմանացի զինծառայողների գործուղի Թուրքիա:

Մերկելը հայտարարել է, որ արտերկրում բանակային կազմավորումների կիրառման հարցը պետք է արտոնի բունդեսթագը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---