Չեխիայի ԱԳ նախարար. Որպես Լիդիցեում սպանդ ապրած ժողովուրդ՝ կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու ցասումը

Չեխիայի ԱԳ նախարար. Որպես Լիդիցեում սպանդ ապրած ժողովուրդ՝ կիսում ենք  հայ ժողովրդի ցավն ու ցասումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ:

Տոմաս Դուբը Երևան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջև, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները ևս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր և արդյունավետ հնարավորություններ:

«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասաց Տոմաս Դուբը՝ կարևորելով երկու երկրների միջև ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր և կարևոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում: Արտակ Զաքարյանը փաստեց, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարևանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը:

Չեխ պաշտոնյան խոսեց դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը: Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել և արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---