Ջ.ԲՈՒՇԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել ռեժիմների փոփոխությունները Կովկասում եւ Միջին Ասիայում: Այդ տարածաշրջաններում գտնվող երկրներին ժողովրդավարությանն անցնելու կօգնի արագ արձագանքման կորպուսը: Հեղափոխության եւ ժողովրդավարությունների մասին Բուշը ասել է հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը Վաշինգտոնում կազմակերպել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ): Այդ կազմակերպությունը հետխորհրդային տարածքում ռեժիմների փոփոխման պլանների մշակման յուրատեսակ կենտրոն է: Հենց նրան է մեղադրել Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը հակառուսական գործունեության համար: Անցյալ շաբաթ ելույթ ունենալով Պետդումայում, Պատրուշեւը մտահոգությանբ հայտնեց, որ ՄՀԻ-ին վերջրես Բրատիսլավայում կայացած խորհրդակցության ժամանակ որոշել է 5 մլն դոլար հատկացնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենկոյին պաշտոնանկ անելու համար: Սակայն, դատելով այն խոսքերից, որոնք ինստիտուտում ընդունելության ժամանակ արտասանեց Բուշը, ամերիկացի ռազմավարները ավելի լայնածավալ պլաններ են մշակում: ԱՄՆ նախագահը սկսեց նրանից, որ գովաբանեց Միջազգային հանրապետական ինստիտուտը արդեն կատարած աշխատանքի համար: «Ես գնահոտւմ եմ այն աշխատանքը, որը կատարում է ՄՀԻ-ին ազատության գործը առաջ տանելու համար: Ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ՄՀԻ-ին եղել է ժողովրդավարական փոփոխությունների առաջին գծում ավելի քան հարյուր երկրներում»,-ասել է նա: Ազատությունը ցուցադրում է աննախադեպ առաջընթաց ողջ երկրագնդով մեկ, եւ վերջին 18 տարիների ընթացքում մենք վկաներն ենք մի շարք հեղափոխությունների` «վարդերի», «նարնջագույն», «ալ», «կակաչների» եւ «կեդրի»: Եվ դա միայն սկիզբն է»,-հայտարարել է Բուշը: Դրանից հետո Սպիտակ տան տերը անցել է ապագայի պլաններին: Նրա խոսքերով, ժողովրդավարական հեղափոխություններ մոտակա ժամանկներում տեղի կունենան Կովկասում եւ Միջին Ասիայում: «Ողջ Կովկասում եւ Միջին Ասիայում աճում են ակնկալիքները կապված փոփոխությունների հեռանկարների հետ, եւ փոփոխություններ կլինեն»,-ասել է ԱՄՆ նախագահը: Թե հատկապես որ երկրները ի նկատի ուներ Բուշը, նա չի պարզաբանել, սակայն կարելի է ենթադրել, որ Կովկաս ասելով ԱՄՆ նախագահը կարող էր ակնարկել Հայաստանը, իսկ Միջին Ասիայում` Ղազախստանն ու Ուզբեկստանը: Անուղղակիորեն դա հաստատում են վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ցանկություն են հայտնել, որ Ուզբեկստանի կառավարությունը դառնա ավելի բաց եւ մարդասիրական իր գործողություններում: Միակ երկիրը, որն ուղղակիորեն անվանվել է Բուշի կողմից, Բելառուսն է: Նա հաճույքով հայտարարել է, թե ներկայումս «Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան աշխատում են Բելառուսաի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ազատություն բերելու համար Եվրոպայի վերջին դիկտատուրայում»: Ամբողջ աշխարհով մեկ ժողովրդավարության արտահանման համար Վաշինգտոնը մտադիր է հիմնել արագ արձագանքման կորպուս: Ըստ նրա, այն կազմված կլինի դիվանագիտական եւ քաղաքացիական ծառայությունների ծառայողներից, որոնք կկարողանան արագ հայտնվել ճգնաժամային իրավիճակներում որպես «քաղաքացիական փրկարարներ»: Բացի պետական ծառայողներից նրա աշխատանքներում կներգրավվեն նաեւ կամավորներ: «Նման կորպուսի առկայությունը թույլ կտա ուղղել մասնագետներին արտերկիր եւ ծրագրեր ծավալել ժողովրդավարական փոփոխությունների աջակցության ուղղությամբ ողջ աշխարհում: 2006 թվականին վարչակազմը խնդրել է ԱՄն Կոնգրեսից եւս 1,3 մլն դոլար այդ նպատակների համար: Արագ արձագանքման կորպուսը կստանա շուրջ 142 մլն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---