Հայաստանը և Չեխիան համագործակցելու են բնապահպանության ոլորտում

Հայաստանը և Չեխիան համագործակցելու են բնապահպանության ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արամ Հարությունյանը կարևորել է Չեխիայի Հանրապետության հետ արդյունավետ համագործակցությունը: Կողմերը քննարկել են Չեխիայի Հանրապետության դեսպանության և Չեխիայի խորհրդարանի պատվիրակության հայաստանյան այցի հետ կապված մանրամասներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը համագործակցել է Չեխիայի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ` TAIEX ծրագրի շրջանակներում: Չեխիայի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական այցեր, որոնց մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների տարբեր խմբեր: Նախարար Արամ Հարությունյանը և Պետր Միկիսկան քննարկել են նաև առաջիկա համագործակցության և փոխայցելությունների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---