«Հրապարակ». Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորին ուզում են փոխարինել մեկ ուրիշով

«Հրապարակ». Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորին ուզում են փոխարինել մեկ ուրիշով

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ 2000 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հեռացնել:

«Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն: Մեր տեղեկություններով, քննարկվում է 3 անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան- կրտսերի՝ Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, և ամերիկահայ մի դիրիժորի:

Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից: Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, և չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---