Եվրոպայի հայերի միությունը կոչ է անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստացված միջոցների մեծ մասը տրամադրել սիրիահայերին![]() 25 նոյեմբերի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի միության նախագհ Կարո Հակոբյանը բաց նամակ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանին: Նամակում, մասնավորապես ասվում է, որ սիրիահայության կյանքին ու գոյությանը սպառնացող վտանգի պայմաններում և նրանց համահայկական ճիգերով օգնելու և սատարելու անհետաձգելի պահանջը նկատի ունենալով, Եվրոպայի Հայերի Համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկում ենք Հայաստան Համահայկական Հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն, հանգանակված գումարի զգալի մասը հատկացվի սիրիահայության: «Առավել ևս նկատի ունենալով թեկուզ միայն այն ճշմարտությունը, որ դրամահավաքին մասնակցած նվիրատուների ճնշող մեծամասնությունը իրենց հոգու խորքում նկատի են ունեցել սիրիահայության գոյությանն սպառնացող աղետալի արհավիրքը»,-նշվում է նամակում: Սիրիահայությունը այսօր կարիք ունի ամբողջ հայության և, մանավանդ, իր նորանկախ հայրենիքի ամբողջական և անվերապահ աջակցության: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |