ՆԱՏՕ-Ն ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն խորացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավո քարտուղար Յափ դե Հոոփ Սխեֆերը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն «մի քանի տարածաշրջանների պետք է նայի միասնական տրանսատլանտյան տեսանկյունով»: «Դա արդարացված է Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի դեպքում»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Այդ տարածքներում դրական զարգացման ուղիների գտնելը պետք է կրի միասնական տրանսատլանտյան ջանքերի բնույթ, հակառակ դեպքում, հաջողության հասնելու շանսերը փոքր են», ավելացրել է նա: Նա նշել է նաեւ, որ «մենք օգտագործում ենք ՆԱՏՕ-ն տվյալ տրանսատլանտյան մոտեցումը խթանելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---