Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը աճուրդի ժամանակ վաճառվել է 1.62 մլն դոլարով

Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը աճուրդի ժամանակ վաճառվել է 1.62 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը բրիտանական մայրաքաղաքում վաճառվել է 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է «Մաքդուգալլս» աճուրդային տան ներկայացուցիչը:

Այվազովսկու նկարը «Մաքդուգալլսի» կիրակնօրյա աճուրդի ամենաթանկարժեք լոտն էր: Նկարը նկարվել է 1850-ական թվականներին: Աճուրդի ընթացքում վաճառվել են նաև Այվազովսկու «Նավը փոթորկի ժամանկ» և «Լուսնկա գիշեր Ղրիմում» կտավները:

«Այն, որ վաճառել ենք Այվազովսկու միանգամից երեք կտավ, լավ արդյունք է, հաշվի առնելով, որ ներկայումս շուկայում այս վարպետի ստեղծագործությունները բավականին քիչ են»,- ասել է աճուրդային տան ղեկավարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---