ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովին եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստոյկո Բարբովին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Դիմիտրովը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բուլղարական ռազմական համագործակցությունը կբարձրանա որակական նոր մակարդակի: Շնորհավորելով Ս.Բարբովին, Սերժ Սարգսյանը նշեց, որ հայ-բուլղարական ռազմական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Կողմերը քննարկվել են նաեւ հայ-բուլղարական ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու ընդլայնման հեռանկարները, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---