ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան պարոն Ռոբերտ Թայսոնին (նստավայրը` ք.Մոսկվա), հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրալական համագործակցության զարգացման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու պետությունների հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը լայն հնարավորություններ է ընձեռում դրանք ավելի ընդլայնելու եւ գործնական հիմքերի վրա դնելու համար` այդ թվում նաեւ ռազմական ոլորտում: Իր հերթին Թայսոնը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ջանք կգործադրի երկու պետությունների հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա դնելու համար: Կողմերը կարծիքներ փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---