ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նախագահ Օլեգ Դոբրոդեեւի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվել է այն նաեւ հեռուստատեսային համատեղ ծրագրերով համալրելու անհրաժեշտությունը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մասնավորապես ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում հնարավորություն է տալիս ոչ միայն մոռացության չմատնել ավանդական մշակութային կապերը, այլեւ ընձեռում է դրանք ընդլայնելու նոր հնարավորություն: Իր հերթին Օլեգ Դոբրոդեեւը տեղեկացրել է, որ մի քանի համատեղ նախագծերի ուղղությամբ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվում հայաստանյան գործընկերների հետ: Նրա խոսքով, անցած մեկ տարում «Կուլտուրայով» ցուցադրված հայկական մշակույթի մասին տասնյակ հաղորդումներն ու ֆիլմերը զգալի արձագանք են գտել եւ մեծացրել Հայաստանի ու նրա մշակույթի հանդեպ հետաքրքրությունը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---